Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: