211652_close_icon
views-count4519 դիտում article-date 09:18 08-10-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի չգործող երկհարկանի շինության նկուղային հարկում այրվել է մոտ 7 խմ հնձած խոտի դեզ, Քաջարան-Հանդ գյուղ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Սևան - Երևան հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ծառի թփեր, Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին՝ մոտ 10 հա, 10-րդ կմ-ին՝ մոտ 15 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր