211652_close_icon
views-count14661 դիտում article-date 20:49 07-10-2017

Էջմիածնի օրվա տոնի շրջանակներում նշվեց Հայ միասնության խաչ կազմակերպության հիմնադրման 30-ամյակը

Էջմիածնի օրվա միջոցառումները բազմաբնույթ են: Հոկտեմբերի 8-ին կայանալու են տոնական շքերթն ու համերգը, լինելու է տաղավարների դիտում, այլ մշակությաին միջոցառումներ: Իսկ ծրագիրը, որ մեկնարկել էր դեռ հոկտեմբերի 6-ից, շարունակվեց նաեւ այսօր: Տոնի շրջանակներում նշվեց Հայ միասնության խաչ կազմակերպության հիմնադրման 30-ամյակը: Այստեղ բացվեցին «Մաչանենց» միջազգային արվեստի նոր պատկերասրահն ու «Պատշգամբ» թատրոնը: Տարբեր սրահներում ներկայացվեցին ցուցադրություններ` սանկտպետերբուրգցի հեղինակ Պավել Մունտիեւի եւ էջմիածնեցի Ապրեսիկ Ալոյանի անհատական ցուցահանդեսները բացվեցին: Մանկական պատկերասրահում ցուցադրվում էին արվեստաց դպրոցի սաների աշխատանքները: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում քաղաքի գրադարանները եւ գրադարանավարի օրվա կապակցությամբ էլ ավանդական միջոցառում էր կազմակերպվել Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում: Գրքի, գրականության կարեւորությունն ընդգծեց քաղաքապետն իր խոսքում: Քաղաքապետը եւս 200 անուն գիրք նվիրեց գրադարանին, նա պարտադիր է համարում, որ գրադարանի գրքային ֆոնդը տարեկան գոնե 1 000 անուն գրքով համալրվի։ Գրադարանների աշախատակիցները մասնագիտական տոնի կապակցությամբ դրամական պարգեւներ էլ ստացան։ Այնուհետեւ ծաղկադրում կատարվեց Արցախյան պատերազմում նահատակվածների եղբայրական պանթեոնում, իսկ տոնական երկրորդ օրվա միջոցառումներն ավարտվեցին էջմիածնի արվարձաններից Զվարթնոց թաղամասում կայացած ուրախ համերգով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր