211652_close_icon
views-count32593 դիտում article-date 21:41 06-10-2017

Մոսկվայում հայ գործարարի սպանության վայրից ենթադրյալ մարդասպանը փախել է հեծանվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայի կենտրոնում գործարար Արսեն Փափազյանի սպանության վայրից ենթադրյալ մարդասպանը հեռանում հեծանվով: Ինչպես հայտնում է [url=https://www.5-tv.ru/news/157593/]5-tv.ru[/url]-ն, ըստ նախնական տվյալների՝ հանցագործության վայրից անհետանալով՝ հանցագործը փոխել է հագուստը: Նա բանվորի հատուկ հագուստ է հագել և հեծանվով հեռացել, որպեսզի կասկածներ չառաջացնի, իսկ սպանությունից մոտ մեկ ժամ անց ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Ելիզավետինսկի նրբանցքի աղբարկղում հեծանիվ և կապյուշոնով բաճկոն է հայտնաբերվել: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/05/1079122/]Ավելի վաղ [/url] հայտնել էինք, որ Մոսկվայում սպանվել էր գործարար Արսեն Փափազյանը։ Նրան Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո, որտեղ վերակենդանացման բաժանմունքում նա մահացել էր: Ա. Փափազյանին վիրավորել էին հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մոսկվայի կենտրոնում հոկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում Մյասնիցկայա փողոցում, անհայտ անձը հարձակում էր գործել 46-ամյա Ա. Փափազյանի վրա և մի քանի անգամ կրակել վերջինի ուղղությամբ: Իրավապահ մարմինների տեղեկություննրեով՝ Ա. Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր