8400 դիտում
10:43 05-10-2017
Նստել գետի ափին և սպասել, թե երբ է գետը տանելու ԵԱՏՄ-ի դիակը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ 2013 թվականին մենք հնարավորություն ունեինք չմտնել Մաքսային միություն և այդ աշնանը կարող էինք ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ։ Ի դեպ, չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների ընթացքում արժե ձգտել ԵՄ անդամ դառնալ՝ հավելյալ քաղաքական պարտավորություններ ոչ այս, ոչ «այն» կառույցի հանդեպ մեզ պետք չեն։
Պարզ է, որ մաքսային, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միությունը մեզ կապեց քաղաքական և տնտեսական առումով հետամնաց, անհեռանկարային համակարգի հետ, որը, միևնույն է, վաղ թե ուշ փլուզվելու է։ Մնում է, ինչպես կասեին չինացիները, նստել գետի ափին և սպասել, թե երբ է գետը տանելու ԵԱՏՄ-ի դիակը։ Անվտանգության առումով էլ դա մեզ առանձնապես բան չտվեց՝ Ռուսաստանն արդեն մի անգամ սադրեց Ադրբեջանին, որ հարձակվի մեզ վրա, և ոչ մի երաշխիք չկա, որ նման փորձը չի կրկնվի։
Բայց այս պահին քարոզչություն տանել հօգուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու, երբ պարզ է, թե խորհրդարանում և թե հասարակության մեջ չկան այդ քայլն անելու նախադրյալները, դա էլ, ինձ թվում է, արդյունավետ քաղաքական օրակարգ չէ։
Պետք է հաշվի առնել նաև, որ 4 տարվա ընթացքում է՛լ ավելի են սրվել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, և կամա թե ակամա մասնակցել այդ «հրմշտոցին»՝ մեր կողմից էլ մի փոքրիկ «սկանդալ» սարքելով, արդյոք մեզ դա հիմա պե՞տք է: Եթե Ազգային ժողովում և սոցցանցերում վիճում են մի բանի մասին, որը մոտ ապագայում անիրագործելի է, ուրեմն դա քաղաքական քարոզչություն է՝ այս կամ այն նպատակների իրագործման համար: Կամ էլ՝ պարզապես ժամավաճառություն է, որը ֆեյսբուքի պարագայում ավելի հավանական տարբերակ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5191 դիտում
10:09 23-04-2015
Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը. Ժողովուրդ
1690 դիտում
13:19 17-09-2022
«Չի կարելի նստել ու սպասել, թե ով կասի` գյադեք էս յան, գյադեք էն յան». aravot.am
7943 դիտում
18:27 13-12-2022
Չենք կարող նստել տանը ու սպասել իշխանության արած ինչ-որ աշխատանքի․ Անի Առաքելյան. Oragir.news
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»