4598 դիտում
10:34 05-10-2017
Այս տարի առաջին դասարան է ընդունվել 37 հազար 901 երեխա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա: «Այդ թիվը փոքր է նախորդ տարվա առաջին դասարանցիների թվից, որը կազմել է 39 հազար 514: Փոքր է նաև 2011 թվականին ծնվածների համեմատությամբ, որոնք էլ այս տարի պետք է հաճախեին հանրակրթական հաստատություններ:
Տվյալ տարում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, մեր երկրում ծնվել է 43 հազար 447 երեխա: Առաջին դասարանցիների վերաբերյալ առանձին տվյալներ մենք ձեռք բերեցինք նաև գրեթե բոլոր մարզերից: Ըստ այդմ, Լոռու մարզում այս տարի առաջին դասարան է ընդունվել 3 հազար 118 առաջին դասարանցի: Անցյալ տարի այդ թիվը կազմել է 3 հազար 223: Հյուսիսային այս մարզում կան համայնքներ, որտեղ առաջին դասարան չի ձևավորվել: Դրանք են՝ Բովաձորի, Սարալանջի, Շիրակամուտի, Խնկոյանի և Վահագնաձորի դպրոցները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
10:13 01-09-2024
Այս տարի առաջին դասարան կհաճախի 34 հազար 780 երեխա
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են