Սուարեսը զարմացրել է «Կամպ Նոու» այցելած երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը զարմացրել է մի խումբ ուրուգվայցի զբոսաշրջիկ երեխաներին, որոնք Կատալոնիայի մայրաքաղաք էին եկել:
Երեխաները էքսկուրսիա էին եկել «Կամպ Նոու» մարզադաշտ: Նրանց խոստացել էին էքսկուրսավար տրամադրել, և անսպասելիորեն հայտնվել է Սուարեսը:
Ուրուգվայցի հարձակվողը ինքնագրեր է տվել, լուսանկարվել և գրկախառնվել երեխաների հետ: