4432 դիտում
22:56 03-10-2017
ՎԶԵԲ-ը փակում է ՌԴ-ում գործող գրասենյակների մեծ մասը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/ебрр-закрывает-пять-представительств-в-россии/a-40792123]Deutsche Welle[/url]-ն:
Մասնավորապես, կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում, Կրասնոյարսկում գործող ներկայացուցչությունները: ՎԶԵԲ-ի գրասենյակներ կմնան միայն Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
Բանկը սառեցրել է ՌԴ-ում նոր ներդրումային նախագծերը դեռևս 2014թ հուլիսին՝ ուկրաինա-ռուսական հակամարտության պատճառով: Սառեցումից հետո, սակայն շարունակվել են հատկացումներ կատարվել 2012-2014թթ. հաստատված ծրագրերում:
2017թ մայիսի դրությամբ ՎԶԵԲ-ն ուներ 169 նախագիծ, որոնցով նախատեսվում էր ընդհանուր՝ 3.8 մլրդ դոլարի ներդրումներ կատարել ՌԴ-ում, ներառյալ չստացված հատկացումները, այդ թվում՝ ՌԴ ենթակառուցվածքները զարգացնելու միտված 888 մլն դոլարը:
Ընդհանուր առմամբ՝ ՎԶԵԲ-ը 1992թ-ից ՌԴ-ին տրամադրել է 26 մլրդ դոլար, որով իրականացվել է մոտ 800 նախագիծ:
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
17:14 18-02-2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ
597 դիտում
23:25 16-01-2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
911 դիտում
13:17 24-08-2014
Ուկրաինան փակում է իր արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների մի մասը
Այս բաժնից
568 դիտում
15:18 03-05-2024
Մայիսի 9-ի զորահանդեսին կմասնակցի ավելի քան 9 հազար զինծառայող. Շոյգու
736 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
643 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով