4379 դիտում
22:44 03-10-2017
Պետական պարգևներ են հանձնվել զբոսաշրջության ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին Մեգերյան կարպետ ընկերության ձեռագործ գորգերի ցուցասրահ թանգարանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից կազմակերպված Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսությունը։
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհավորեց ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա և Հայաստանի՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու 20-րդ տարեդարձի առիթով՝ նշելով, որ կառույցը կարևոր հարթակ է՝ փոխանակվելու զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փորձով և գիտելիքներով՝ ինտեգրվելով համաշխարհային զբոսաշրջային համայնքին։
«Զբոսաշրջությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, այդ իսկ պատճառով, խիստ կարևորելով ոլորտի զարգացումը, Հայաստանի Կառավարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում 2016 թվականի հոկտեմբերին հիմնադրեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, իսկ 2017 թվականին` Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որոնք իրենց ջանքերը կմեկտեղեն՝ ապահովելու ոլորտի բարեփոխումները և դինամիկ աճը: Այս տարի առաջին կիսամյակում մենք ունենք 24,2% աճ, ինչը սակայն մեզ դեռ չի բավարարում։ Մեր համոզմամբ՝ առնվազն 3 անգամ աճ գրանցելու ճիշտ ներուժ կա մեր երկրում գրագետ և թիրախային աշխատանքի արդյունքում»,- նշել է Սուրեն Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և հավելեց․ «Մենք համատեղ ջանքերով զգալի հաջողությունների ենք հասել։ Նախ այս օրը թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ, արդյունավետ համագործակցության համար։ Մենք միասին ունենք դեռ շատ անելիքներ։ Մենք մեր առջև բազմաթիվ խնդիրներ ենք դրել և կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ողջ աշխարհում։ Զբոսաշրջությունը մեզ համար ինքնանպատակ չէ, քանի որ զբոսաշրջության վերջնական նպատակը երկրի տնտեսության կայուն զարգացումն է, համայնքների զարգացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Մենք մեր հերթին, որպես զբոսաշրջության կոմիտե և զբոսաշրջության հիմնադրամ, ապահովում ենք զբոսաշրջիկների հոսքը, բայց շատ մեծ է մասնավոր հատվածի դերը այն ժամանակ, երբ զբոսաշրջիկն արդեն Հայաստանում է»։
Միջոցառման ընթացքում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանձնեցին պետական պարգևներ ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են`
1. «Մեգերյան Կարպետ» բաց բաժնետիրական ընկերությունը
2. Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը
Միաժամանակ Արա Պետրոսյանին շնորհվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ուղարկված պատվոգիր` ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում արդյունավետ համագործակցության գործում անձնական ներդրումների համար:
3. «Քոմեդի Քլաբ Պրոդաքշն» ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը
4. «Շարմ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
5. Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպությունը
6. Զբոսավար Բեատրիս Նշանյանը
7. «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը
8. Մարաշլյան ֆոտո ատելիեն
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի շնորհակալագրերով պարգևատրվել են`
1. Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա Հասարակական Կազմակերպությունը
2. «Տերյան» մշակութային կենտրոնը
3. Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը
4. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի անդամ, խոհարար Արտավազդ Սարուխանյանը
5. «Պոբեդա ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
6. «Ավիակոմպանիա Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
7. «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
8. «Արտ վոյաժ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
9. «Երեք հարյուր վաթսուն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
10. «Էյ Թի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Locator նախագիծ
11. «Այ Իքս-Թեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, arloopa նախագիծ
12. «Էքսպո գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ Ինտուր Էքսպո միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման համար
13. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը
14. ՀՀ պարապլաներային սպորտի ֆեդերացիան
15. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը
16. «Գարդման տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
17. «Օլ Հոթելս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
Տոնական հանդիսությանը Հայաստանում գործող Եգիպտոսի, Արգենտինայի, Լեհաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ճապոնիայի դեսպանությունները ներկայացրեցին իրենց մշակույթը և զբոսաշրջային հնարավորությունները։ Արարողությունը շարունակվեց տոնական համարներով, երգ և երաժշտությամբ։
Հանդիսությանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
15:01 11-10-2015
Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել մայրաքաղաքի զարգացման գործում ավանդ ներդրած անձանց
1295 դիտում
19:55 26-12-2022
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է 2022-ին սպորտի բնագավառում նշանակալի ավանդ ունեցածներին
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել