Հետաքրքիր փաստ Հայաստան-Լեհաստան հանդիպմանն ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:
Հետաքրքիր է, որ Լեհաստանի հավաքականը երբեք չի հաղթել Հայաստանի հավաքականին Երևանում: 2001 թ. հունիսի 6-ին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գոլն օգնեց մեր թիմին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: