9708 դիտում
17:08 03-10-2017
Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվեց խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում կատարված ստուգումների արդյունքները:
ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը զեկուցեց, որ հայտնաբերվել են խախտումներ ընդհանուր առմամբ 30 ընկերություններում: ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:
Ըստ բացահայտված խախտումների՝ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նույնը նաև հայտնաբերվել է թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում:
Նա պարզաբանեց, որ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: «Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
17227 դիտում
15:02 02-02-2016
Սամվել Ալեքսանյանի արձագանքը՝ «Երեւան Սիթի»-ում վաճառվող զինվորների համար նախատեսված խտացրած կաթի մասին
4008 դիտում
11:16 21-04-2020
Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ
934 դիտում
15:59 23-01-2024
Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և ձվի պարունակությամբ պատրաստված արտադրանք
Այս բաժնից
778 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
658 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
862 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am