211652_close_icon
views-count51754 դիտում article-date 15:30 03-10-2017

Կասպից ծովում երիտասարդ հայուհի է խեղդվել. նա փորձել է փրկել խեղդվող ընկերոջը

Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: Այս մասին «[url=http://www.arevelk.am/en/content/8/5094/%D4%BF%D5%A1%D5%BD%D5%BA%D5%AB%D6%81-%D5%AE%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%A7-%D5%AD%D5%A5%D5%B2%D5%A4%D5%BE%D5%A5%D5%AC.-%D5%B6%D5%A1-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A5%D5%AC-%D5%A7-%D6%83%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%A5%D5%B2%D5%A4%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D5%BB%D5%A8.html]Արեւելքը[/url]» տեղեկություն ստացավ Վանեի ընկերներից, որոնք սգում են նրա մահը: Վանեն ճանաչված էր եւ շատ ընկերներ ուներ նաեւ Հայաստանում, սովորել է Երեւանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրեւ կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում: Վանեի հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: Ծնողներն ու հարազատները ցավակցություններն ընդունելու են «Րաֆֆի» սրահում:

Նմանատիպ նյութեր