211652_close_icon

Համայնքային ենթակայության շախմատի դպրոցների աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

views-count3163 դիտում article-date 22:55 02-10-2017
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացին, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին և աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետի խորհրդականին ու մյուս պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել արդեն հաջորդ տարեսկզբից քաղաքապետարանի ենթակայության շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային մանկապարտեզների 4700 աշխատակիցներ նույնպես կստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ:

Նմանատիպ նյութեր