4666 դիտում
21:15 02-10-2017
Հանձնարարվել է մեկնարկել մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի հրապարակների, գլխավոր պողոտաների ու փողոցների տոնական ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները:
««Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը ոչ միայն երևանցիների, այլ նաև համայն հայության համար է տոնական օր, ինչն իր հերթին լրացուցիչ պատասխանատվություն է ենթադրում յուրաքանչյուրից, որ մայրաքաղաքում լիարժեք ապահովված լինի տոնական տրամադրությունը:
Վերջին տարիներին նաև զբոսաշրջիկների զգալի հոսք է նկատվում այդ օրերին, ինչը ևս մեկ կարևոր խթան է, որ Երևանը պատշաճ տեսքով ներկայանա քաղաքի հյուրերին: Ըստ այդմ, քաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները կազմակերպեք այնպես, որ բուն տոնակատարության օրվանից առնվազն մի քանի օր առաջ լիարժեք ապահովված լինի մայրաքաղաքի տոնական տեսքը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
16:59 30-11-2015
Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները
11332 դիտում
09:37 08-10-2017
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ` մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները
1272 դիտում
13:41 08-10-2015
Շտկվում են մայրաքաղաքի տոնական ձևավորման վերջին դետալները. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1000 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
883 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
772 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին