Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին
                        Աշխատանքային խորհրդակցության ավարտին, ի թիվս այլ հանձնարարականների, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել, համապատասխանաբար, հոկտեմբերի 5-ին և 7-ին նշվող Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

