5771 դիտում
22:05 02-10-2017
Մեկնարկել է հայ-կանադական տնտեսական և առևտրային հարցերով համաժողովը
Երևանում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունեց Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։
Նա նշեց, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ և համաժողովի անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։
Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։
«Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներում»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։
Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
457 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
5040 դիտում
12:44 20-10-2018
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցների մեկը Հայաստանում կհիմնի կանադական ISB ընկերության մասնաճյուղ
2309 դիտում
18:28 12-12-2017
Երևանում մեկնարկել է ՀՄՄ Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
373 դիտում
20:11 17-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի հետ
394 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր