211652_close_icon
views-count2303 դիտում article-date 18:28 12-12-2017

Երևանում մեկնարկել է ՀՄՄ Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային եռօրյա համաժողովը: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «Forum Global» ընկերության համատեղ ջանքերով: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ժամանել աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ` ՀՄՄ անդամ-պետությունների նախարարություններից, կարգավորող գործակալություններից, հեռահաղորդակցության օպերատոր ընկերություններից, գիտական և նախագծային ինստիտուտներից: «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում». համաժողովի առանցքային թեման է: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: Մեր երկրի համար միշտ եղել ու մնում է առաջնահերթ միության շրջանակներում գործունեությունը, քանի որ այն կառուցված է բոլոր կողմերի շահերի հավասարակշռվածության սկզբունքի վրա: «Դինամիկ զարգացող համաշխարհային տնտեսության պայմաններում Հայաստանը շատ առումներով պատրաստ է զարգացած հեռահաղորդակցության ենթակառուցվածքի հաշվին չորրորդ տեխնոլոգիական «խոչընդոտի» հաղթահարմանը: Այդ համատեքստում ռադիոհաճախականության սպեկտրի կառավարման հարցերը, դրա օպտիմալ օգտագործման սկզբունքները ձեռք են բերում հատուկ նշանակություն: Ռելիեֆի դժվարության առանձնահատկություններով պայմանավորված՝ մեր հանրապետության, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի սպեկտրի օպտիմալացման անհրաժեշտության ավանդական հարցերին ներկայում գումարվում են նաև ռադիոհաճախականության սպեկտրի ռեսուրսների փոխակերպման օգտագործման խնդիրները»,- նշեց նախարարը: Հայաստանը մինչև 2030 թվականը որդեգրել է լայնածավալ թվային վերափոխումներ, որոնք առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր բնագավառները` պետական կառավարում, կրթություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ և այլն: «Արհեստական ինտելեկտի», «ամպային» հաշվարկների, ինտերնետ իրերի օգտագործմամբ լուծումների հիմքերով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը հնարավոր չէ առանց ռադիոլուծումների կիրառումն ընդլայնելու: «Չափազանց կարևոր է այս համաժողովի անցկացումը ԱՊՀ անդամ-պետությունների` այս ոլորտում փոխհարաբերությունների կարգավորման համար: Յուրաքանչյուր երկրի տնտեսություն իր առանձնահատկություններն ունի, ռադիոհաճախականություններով ապահովվածությունը, սակայն, տեխնոլոգիական այս դարում կարևոր է ամենուր, որպեսզի լիարժեք օգտագործվեն նոր տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները»,- ասաց համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Նալբանդյանը: Հենց դա է պատճառը, որ համաժողովը դիտարկում է 2 ուղղություն` սպեկտրի օգտագործման իրավական կողմը և համապատասխան օպերատորների ու հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրողների պահանջներն ու առաջարկությունները: Եռօրյա քննարկումներից հետո կմշակվի սպեկտրը կարգավորող փաստաթուղթ, որտեղ կարտացոլվեն շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները: Համաժողովի շրջանակում անցկացվող սեմինարի ընթացքում բանախոսները հանդես կգան հեռահաղորդակցության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ու ուղղությունների մասին զեկուցումներով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր