5274 դիտում
12:44 20-10-2018
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցների մեկը Հայաստանում կհիմնի կանադական ISB ընկերության մասնաճյուղ
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
«Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն:
ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում: Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա` այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը` ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է Ադամյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
700 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար