Մարշալի անունը կրող Բաղրամյան գյուղում նշեցին գյուղի 70-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց գյուղի 70-ամյակը:
Գյուղը, որը կրում է հայ մեծանուն զավակ, մարշալ Բաղրամյանի անունը, դեռ խորհրդային տարիներից է հայտնի իր ավանդույթներով, նիստուկացով, հերոսական անցյալով ու այսօր գյուղի 70-ամյակը նշելուն զուգահեռ բացվեց մի գողտրիկ անկյուն՝ իր կանաչ զանգվածով, խաղահրապարակով, որը մինչ այդ բարեկարգվել է գյուղացիների կողմից: Բոլորի համար այդ հատվածն այսօրվանից դառնում է սրբատեղի:
Միջոցառմանը ներկա էր Արմավիր մարզպետ Աշորտ Ղահրամանյանը, մարզի հոգևոր հայրեր, հյուրեր՝ ինչպես ԱՊՀ-ից, այնպես էլ արտասահմանյան երկրներից:
Մինչև ողջ գիշեր հերոսական գյուղը նշելու է տոնը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի