26391 դիտում
16:13 05-03-2019
Արցախում՝ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում, նշվել է Սպարապետի ծննդյան 60-ամյակը. ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 5-ին, ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում տեղի է ունեցել Սպարապետի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, հայտնում է «[url=https://artsakhpress.am/arm/news/102454/vazgen--sargsyani--anuny--krox--zoramasum--nshvel-e--sparapeti--tsnndyan---60-amyaky-lusankarner.html]Արցապրես[/url]»-ը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0412940001551784763410181.jpg[/img]
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետակաան այրեր, զինվորականներ, զինակից ընկերներ, հարազատներ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել զորամասում կանգնեցված Սպարապետի կիսանդրուն, որից հետո միջոցառումը շարունակվել է ելույթներով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0469272001551784783855188.jpg[/img]
Միջոցառմանը Վազգեն Սարգսյանի զինակից, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Սպարապետի մասին, ասել է, որ նա ապրել է, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ և արել հնարավորը հանուն հայրենիքի ազատության և պաշտպանության, անկախության ու բարօրության՝ դառնալով հայոց նորագույն պատմության կերտողներից, և իր անունը հավերժ թողել հայոց հերոսական տարեգրության մեջ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0434802001551784803204386.jpg[/img]
«Վազգեն Սարգսյանն այն ռազմական-քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՛ սերնդակիցները և՛ հետագա սերունդները: Կհիշեն, որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ ու հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի ու Սպարապետի: Նա իր կատարած գործերով ու ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը, որպես հայրենիքի հավերժ զինվոր: Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին: Նրա անմիջական ու գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը: Յուրաքանչյուր պահի նա մեր կողքին էր՝ օգնելով ու աջակցելով ցանկացած հարցի լուծմանը և ցանկացած ծրագրի իրականացմանը: Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքը հզոր ու ծաղկուն, զարգացած ու բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրականացմանը: Նա միշտ կենդանի է, միշտ մեզ հետ է և մեր կողքին»,- ասել է Բ. Սահակյանը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0538374001551784830696777.jpg[/img]
Ամոբղջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://artsakhpress.am/arm/news/102454/vazgen--sargsyani--anuny--krox--zoramasum--nshvel-e--sparapeti--tsnndyan---60-amyaky-lusankarner.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
17:18 18-09-2014
Ապրած ու չապրած տարիներ. նշվել է Հրանտ Դինքի 60-ամյակը` նրա անունը կրող Երևանի թիվ 44 դպրոցում
Այս բաժնից
886 դիտում
09:17 28-11-2024
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
829 դիտում
23:16 27-11-2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը