8287 դիտում
14:13 23-11-2016
ԵՊՀ-ում նշեցին Լեոնիդ Ազգալդյանի 74-ամյակն ու նրա անունը կրող մարտական պատրաստության ակումբի մեկ տարեկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 22-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հատուկ միջոցառում նվիրված արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակին և ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մեկ ամյակին:
Միջոցառումը սկսվեց Ազգալդյանի ինքնակենսագրությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի հիմնադիր նախագահ Արմեն Խաչիկյանը ներկայացրեց ակումբի մեկ ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը և ունեցած ձեռքբերումները: Նա իր խոսքում նշեց՝ ակումբի կարևոր ձեռբերումներից է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ակումբի շուրջ 25 անդամներից կազմավորված ԵՊՀ կամավորական ջոկատը:
Միջոցառմանը հատուկ անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նրանցից շատերը ներկա էին միջոցառմանը և ներկաների հետ հարգեցին մարտական ընկերների հիշատակը:
ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի պատվավոր անդամի կոչում շնորհվեց ԵՊՀ ուսանողներ՝ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ՝ Գևորգ Մանուկյանին, Շուլի Հակոբյանին, ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալակիր Գոռ Դարմանյանին:
Շնորհակալագրեր հանձնվեցի ակումբի անդամներին, որոնք աչքի են ընկել ակտիվ գործունեությամբ: Միջոցառմանը վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեոնիդ Ազգալդյանի մայրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
932 դիտում
23:09 02-10-2019
Երևանի հ. 200 դպրոցն արդեն կրում է Լեոնիդ Ազգալդյանի անունը
Այս բաժնից
397 դիտում
09:18 04-05-2024
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ
1393 դիտում
23:47 03-05-2024
Հզոր ամպրոպային ամպ․ Գագիկ Սուրենյանը երևանյան երկնքի լուսանկար է հրապարակել