Եվրահանձնաժողովը Կատալոնիայի անկախացման հանրաքվեն չի ճանաչել
Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Կատալոնիայի մարզում անցկացված անկախության հանրաքվեն, հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ հանրաքվեն ուղեկցվել է ոստիկանության ծառայողների և հանքավեի մասնակիցների միջև խոշոր բախումներով։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը կոչ է արել Իսպանիայի իշխանություններին երկխոսություն ծավալել հանրաքվեի մասնակիցների հետ։
Հիշեցնենք, որ անկախացմանը կողմ է քվեարկել ընտրողների 90 տոկոսը։
Ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունում չեն բացառել, որ Մադրիդը կարող է օգտվել Սահմանադրության 155-րդ հոդվածից և զրկել Կատալոնիային ինքնավարությունից։