Վախճանվել է խորհրդային հանրահայտ գեղասահորդուհի Լյուդմիլա Բելաուսովան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար խորհրդային գեղասահորդուհի, զուգախաղերի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լյուդմիլա Բելոուսովան:
Լյուդմիլա Բելոուսովան հանդես է եկել Օլեգ Պրոտոպոպովի հետ զույգում, նրանք օլիմպիական չեմպիոն են դարձել Ինսբրուկ-1964-ի և Գրենոբլ-1968-ի Խաղերում: 4-ական անգամ հաղթել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Մարզական կարիերայի ավարտից հետո, 1979 թվականին Շվեյցարիայում հյուրախաղերի ժամանակ Բելոուսովան և Պրոտոպոպովը քաղաքական ապաստան են խնդրել ու հրաժարվել ԽՍՀՄ վերադառնալ, ինչի համար նրան զրկել են սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Դրանից հետո նրա բնակվել են շվեյցարական Գրինդելվալդեում:
Երկար տարիներից հետո նրանք 2003 թվականին վերադարձել են Ռուսաստան: 2014 թվականին դարձել են Սոչիի ձմեռային Օլիմպիադայի հյուրերը, հանդես եկել հյուրախաղերով: