Վախճանվել է խորհրդային հանրահայտ գրող Վլադիմիր Վոյնովիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 86 տարեկան հասակում վախճանվել է հայտնի գրող և դրամատուրգ Վլադիմիր Վոյնովիչը:
Վոյնովիչը մեծ հռչակ ձեռք բերեց իր «Մոսկվա 2042» հակաուտոպիստական վեպով, ինչպես նաև զինվոր Իվան Չոնկինի մասին եռավեպով:
«Մոնումենտալ քարոզչություն» վեպի համար նաարժանացել է Պետական մրցանակի:
Իր գրական գործունեության համար Վոյնովիչը 1980 թվականին արտաքսվեց ԽՍՀՄ-ից և զրկվեց խորհրդային քաղաքացիությունից: 1990-ին նրան վերադարձրին խորհրդային անձնագիրը: Հայտնի էր իր իրավապաշտպան և այլախոհական գործունեությամբ: Մինչև վերջին օրերը նա անդրադառնում էր քաղաքական հրատապ թեմաներին: