Մոսկվայում վախճանվել է խորհրդային դերասանուհի Նինա Դորոշինան. «Սեր և աղավնիներ» ֆիլմի աստղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում 83 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նինա Դորոշինան:
Մեկ ամիս առաջ դերասանուհուն հիվանդանոց էին տեղափոխել սրտի և շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Որոշ ժամանակ բուժվելուց հետո նրա ինքնազգացողությունը լավացել էր և նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Դորոշինան 1956թ. ավարտել է Շչուկինի անվ. թատերական ուսումնարանը՛ 1959թ. գործել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում, որտեղ տասնյակ դերեր է խաղացել:
Սակայն դերասանուհուն համաժողովրդական հռչակ բերեց Վլադիմիր Մենշովի «Սեր և աղավնիներ» ֆիլմը, որտեղ նա փայլուն կատարեց Նադեժդայի դերը: