211652_close_icon
views-count5265 դիտում article-date 12:31 02-10-2017

Յոհաննես Հաանը ՀՀ-ում Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ կժամանի Երևան

Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԳնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ-Հայաստան նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։ ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաև կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների և կքննարկի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը և հմտությունների զարգացմանը։ Առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հաանն ասել է. «Սա շատ կարևոր տարի է ԵՄ – Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաև «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաև նախապատրաստական գործողություն է Արեևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։ Այցելության շրջանակներում հանձնակատար Յոհաննես Հաանը և Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

Նմանատիպ նյութեր