Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին
Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին:
Ողջունելով երիտասարդներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին:
Արմեն Սարգսյանը և խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով երիտասարդների առաջադրած հարցերին, անդրադարձել են Արցախի խորհրդարանի կառուցվածքին, կին և տղամարդ պատգամավորների համամասնությանը, խորհրդարանում երիտասարդների ընդգրկվածությանը, այս պահին քննարկվող օրենսդրականնախագծերին, իշխանություն և ընդդիմություն ներկայացնող խմբակցությունների համագործակցությանը:
Ամփոփելով հանդիպումը՝ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության և սոցիալիստական երիտասարդների միջազգային միության կապն այսուհետ ավելի կամրանա: