Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Յուքոմի» բաժնետոմսերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաև «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր:
Եվ ահա, երեկ տեղեկացանք, որ «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարման հարցն ընգրկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում: Ըստ այդմ, «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել «Յուքոմի» բաժնետոմսերի 11.2 տոկոսը:
Ի դեպ, «Տաշիրին» իրենց բաժնեմասերից վաճառել են ընկերության սեփականատերերից Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներն են, Արամ Խաչատրյանը՝ եղբորորդին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում