4020 դիտում
09:47 20-05-2016
Հակակարկտային կայանները չեն գործել Յուքոմի պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են։ Կատարվածն ուշագրավ է այն իմաստով որ դեռ տարիներ առաջ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին ողջ Արարատյան դաշտավայրը հակակարկտային կայաններով ապահովվելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն՝ իզուր։ Ինչո՞ւ չեն կրակել հակակարկտային կայանները, ԱԻՆ-ն է՞լ «փամփուշտ չի ունեցել»։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում բացատրեց, որ կայանները չեն գործել, քանի որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում «Յուքոմ»–ի ցանցում լուրջ խնդիր Է առաջացած եղել։ «Մենք պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից։ Հենց այդ պատճառով էլ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»,– ասել է Վարդանյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
10:46 11-05-2014
Հակակարկտային կայանները կրակել են 14 հազար անգամ
1880 դիտում
19:42 11-05-2014
Հակակարկտային կայանները Լոռու մարզում իրականացրել են 1968 կրակոց
989 դիտում
16:15 16-06-2014
Լոռու մարզում տեղակայված հակակարկտային կայանները սկսել են կրակոցներ իրականացնել
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»