1050 դիտում
17:14 02-05-2020
Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առագրվել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. փաստաբանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին. Tert.am
Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/Ucom/3278839?fbclid=IwAR34ewWg5rDw7LIhg3USzFUNUtVCNg03fyMh5Lr0bIVOiM61tAzaVL310rM]Tert.am[/url]-ը։
«Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում է խուզարկություն տեղի ունեցել, առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը, մի շարք թերություններ նշել ենք, օրինակ՝ համակարգչի առգրավումը չի համապատասխանում դատարանի որոշմանը»,-մանրամասնեց նա:
Փաստաբանը հիշեցրեց, որ գործընթացները տեղի են ունենում ընկերության շուրջ քննարկումներին զուգընթաց՝ բաժնետերերի վեճի հետ կապված: Ըստ նրա՝ առկա ինֆորմացիան՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը այն մասին, որ պետք է առագրավվի և վճարվի պետական բյուջե, թույլ է տալիս իրեն թույլ է ենթադրել, որ միմյանց հետ փոխկապկցված են:
Արամ Օրբելյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի կարող ասել, հիշեցրեց, որ խուզարկություն իրականացնում էր ԱԱԾ-ն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/Ucom/3278839?fbclid=IwAR34ewWg5rDw7LIhg3USzFUNUtVCNg03fyMh5Lr0bIVOiM61tAzaVL310rM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
834 դիտում
17:22 22-04-2020
6 համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով
Այս բաժնից
460 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
721 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը