211652_close_icon
views-count2389 դիտում article-date 22:16 29-09-2017

Տրանսպորտի նախարարը հանդիպել է Առաջնորդության դպրոցի սաներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին։ Հանդիպման մասնակիցները հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին կամ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող այլ մասնագետներ։ Հարց ու պատասխանի ձևաչափով շփման թեմաները բազմազան էին. տրանսպորտային համակարգ, ճանապարհաշինություն, փոստային-սուրհանդակային ծառայություններ, ՏՏ ոլորտ ու դրանց առնչվող հարկային բարեփոխումներ։ Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, լսել նրանց առաջարկությունները տարբեր ոլորտների վերաբերյալ։ Վահան Մարտիրոսյանն առաջարկել է մշտապես բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրների մասին` հավաստիացնելով, որ նախարարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկությունների ու քննարկումնների համար։ Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին թե՛ Առաջնորդության դպրոցում ուսումնառության, թե՛ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։ [b] ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր