211652_close_icon
views-count2083 դիտում article-date 15:40 26-07-2018

Նախագահը հանդիպել է Առաջնորդության դպրոցի շրջանավարտների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձեւաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Նախագահ Սարգսյանն էական է համարել պետության զարգացման տեսլական ունենալը: «Պետք է ձեւավորենք ոչ միայն մեր տեսլականը , այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես եւ որ ուղղությամբ է զարգանալու, մենք այդ ընթացքում որտեղ ենք գտնվելու: Տեսլականին համահունչ՝ պետք է ունենանք ծրագիր, որում հստակ կնշվեն առաջընթաց ապահովող ոլորտները, եւ ամեն կերպ քաջալերենք դրանց զարգացումը»,- նշել է նախագահը: Ընդգծելով երիտասարդների, որպես վաղվա առաջնորդների, դերը՝ նախագահը կարեւորել է նրանց ներուժը՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր