211652_close_icon
views-count2565 դիտում article-date 18:40 29-09-2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ այս տարիների ընթացքում իր ջանքերն է ներդրել հանուն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խթանման ու ամրապնդման: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ավանդը երկու երկրների կապերի զարգացման ու խորացման հարցում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությանն ու ակտիվ շփումներին, Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր