Տոմաս Տուխելը՝ «Բավարիայի» նոր մարզչի գլխավոր թեկնածու
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բավարիան»:
44-ամյա մասնագետը համարվում է մյունխենցիների նոր մարզչի գլխավոր հավակնորդը՝ Կարլո Անչելոտիի [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/28/1078516/]պաշտոնանկությունից [/url]հետո:
«Բավարիայի» ժամանակավոր մարզիչ է նշանակվել Վիլի Սանյոլը, սակայն նրա թեկնածությունը ակումբի կողմից չի դիտարկվում երկարաժամկետ հեռանկարում, իսկ հավակնորդ հանդիսանում է հենց Տուխելը:
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն համարվում է Տուխելի վաղեմի երկրպագուն: Նշենք, որ Տուխելը այս ամռանը «Բորուսիայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքեց ակումբը և մինչ այժմ աշխատանք չունի: