Տոմաս Տուխելը լքեց Դորտմունդի «Բորուսիան»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը լքեց ակումբը:
43-ամյա մասնագետի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2018 թվականի ամառը, սակայն Տուխելի ու ակումբի ղեկավարության միջև էական տարաձայնություններ էին առաջացել:
«Ես շնորհակալ եմ երկու գեղեցիկ, իրադարձություններով հարուստ մրցաշրջանների համար: Ցավում եմ, որ մենք այլևս միասին չենք աշխատի:
Շնորհակալ եմ թիմին, երկրպագուներին, անձնակազմին և բոլոր նրանց, որոնք աջակցել են մեզ: «Բորուսիային» ամենալավն եմ մաղթում», ասել է Տուխելը:
Տուխելը «Բորուսիա» էր եկել 2015-ին՝ «Մայնցից»: Թիմի հետ նա 2017-ին նվաճել է Գերմանիայի Գավաթը, մեկական անգամ Բունդեսլիգայում գրավել 2-րդ և 3-րդ տեղերը:
Նշվում է, որ Տուխելին կարող է փոխարինել «Նիցայի» ներկայիս մարզիչ Լյուսեն Ֆավրը: