211652_close_icon
views-count2379 դիտում article-date 16:38 29-09-2017

Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է. Վառնայի մասնաճյուղի ատենապետ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գևորգ Գրիգորյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց բուլղարահայ համայնքային գործչի բարեսիրական ձեռնարկները, համայնքի զորացմանն ու համախմբմանն ուղղված նրա ծրագրերը: Վազգեն Յակուբյանը ներկայացրեց Վառնայի մասնաճյուղի ատենապետի կատարած աշխատանքը, քննարկվեցին հետագա համագործակցության և նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր: Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ ներկա կարողությունները ուժեղացնելու համար պետք է ամրապնդվեն հայ-բուլղարական գործարար, մշակութային կապերը, կամուրջներ ստեղծվեն,: «Պետք է պահենք, զորացնենք համայնքը, հատկապես երիտասարդ սերնդին հայ պահելու համար կարևոր են լեզուն և մշակույթը: Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է», - հավելեց նա:

Նմանատիպ նյութեր