Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կատարվել է երեխաների օրհնության կարգ և անցկացվել է տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 5-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Վառնայի սբ. Սարգիս հայկական եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, հավաքվել էին մեծ թվով երեխաներ:
Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը փոխանցելով բարեմաղթանքներ, կատարեց «Երեխաների օրհնության կարգ»:
Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառումն ուղեկցվեց տարատեսակ խաղերով, հայկական երգ ու պարով, ինչպես նաև հյուրասիրությամբ ու նվերների բաշխումով, որն ապահովել էին Վառնայի Եկեղեցական վարչության ատենապետ տիար Մասիս Բաղդատյանն ու Խաչ քավոր տիար Գևորգ Գրիգորյանը:
[b]ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ[/b]