211652_close_icon
views-count6845 դիտում article-date 15:24 29-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 28-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կողոպուտի, յուրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր