211652_close_icon
views-count9346 դիտում article-date 17:31 28-09-2017

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից»,– ասվում է Նախագահի հրամանագրում։ [b]Կենսագրական տվյալներ[/b] Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։ Կրթություն · Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ · 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ · Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Զինվորական ծառայությունը · 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։ · 1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։ · 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ · 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: [b]Պարգևներ և կոչումներ[/b] · Գեներալ-մայոր (2010): · «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011): · «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015): · Արիության մեդալ: · ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։ · ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։ Ամուսնացած է, ունի 3 որդի։

Նմանատիպ նյութեր