Այն մարդիկ, որ վաղուց ինձ չեն տեսել, զարմացել են, որ այսքան նիհարել եմ. հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումով
Նիհարելու հարցում կան մի շարք նրբություններ. սննդաբան Գայանե Շահխաթունին նախաձեռնել է սեմինար-հանդիպումների շարք առողջ ապրելակերպով ու ճիշտ սննդակարգով հետաքրքրվողների համար։ Առաջին դասընթացը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ «Loft»-ում, ժամը 19:00-ին։ Ծրագրում նախատեսված է մասնագիտական խորհուրդներ բալանսավորված սննդակարգի, կալորիաների, նիհարելու գաղտնիքների մասին։
Տեւական ժամանակ է՝ սննդաբան Գայանե Շահխաթունին հայ հայտնիների հետ աշխատում է իր մշակած ճաշացանկով: Բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմիչը դիետոլոգի միջոցով նվազեցրել է իր քաշը՝ 27 օրում նիհարելով 6 կգ. «Բծախնդիր եմ, որովհետեւ տեսել եմ սխալ դիետաների հետեւանքը, որոնք բացասական են ազդում առողջության, վերարտադրողական ֆունկցիայի վրա, կանանց մոտ վիժումների պատճառ են դառնում։ Երբ որոշեցի ինքս դիետայի հետեւել, Գայանեի սննդակարգում ինձ գրավեց այն, որ օրվա համար նախատեսված սնունդն այնքան հագեցած է, որ ամբողջությամբ չեմ ուտում։ Ամենակարեւորը սովի զգացում չեմ ունենում, շաքարն ու աղը պրակտիկրեն հանված են, ամեն օր սնվում եմ բալանսավորված»։
Հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումովը եւս սկսել է իր սննդակարգին հետեւել եւ զգալիորեն նիհարել է՝ մեկ ամսում մոտ 5-6 կիլոգրամ. «Ամեն առավոտ պայուսակով սնունդ ստանալը հետաքրքիր ու հարմար տարբերակ է, շատ էի լսել, որոշեցի ինքս փորձել։ Գայանե Շահխաթունու օգնությամբ սննդակարգս կանոնավորել եմ, փորձում եմ ամեն օր նույն ժամերին սնվել, նաեւ զուգահեռ մարզվում եմ։ Ինքս մսակեր եմ, բայց ճարպոտ սննդի փոխարեն օգտագործում եմ հավի եւ հորթի միս։ Այն մարդիկ, որ վաղուց ինձ չեն տեսել, զարմացել են, որ այսքան նիհարել են»։
Շուրջ 15 տարվա մասնագիտական փորձ ունեցող դիետոլոգ ԳայանեՇահխաթունին, մշակելով անհատական սննդակարգեր, օգնում է քաշինվազեցմանը՝առանցօրգանիզմինվնասելու. «Կազմում եմ բալանսավորվածկալորիաներով սննդակարգ, որն օգնում է արագ նիհարել։ Ճիշտ սննդակարգը հաճույք է, պարզապես պետք է գրագետ մոտենալ այս հարցին, իմանալ որ ժամին ինչ ուտել եւ որքան ուտել։ Կարեւոր է զերծ մնալ վնասակար արագ սննդից։ Ճիշտ սնվելը կախված չէ տարիքից, բոլորը պետք է հետեւեն իրենց սննդին ու աստիճանաբար անցնեն առողջ ապրելակերպին։ Այս հարցում կարեւոր է նաեւ հոգեբանական կողմն ու առաջին քայլը, հենց այդ խնդիրների մասին էլ կբարձրաձայնեմ սեմինարների ընթացքում»,- նշում է Գայանեն։