211652_close_icon
views-count25830 դիտում article-date 13:23 27-09-2017

«Միսս Իսպանիա» մրցույթի մասնակիցը սայթաքել և լողավազանն է ընկել ցուցադրաքայլքի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայում անցկացվող ուսանողների «Միսս Իսպանիա» գեղեցկության մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը՝ Պիլար Մագրոն, սայթաքել է ցուցադրաքայլքի ժամանակ և ընկել լողավազանը։ Տեսանյութում երևում է, որ նա կտրուկ շրջադարձ է կատարում բարձրակրունկ կոշիկների վրա, ինչից էլ կորցնում է հավասարակշռությունը և ընկնում ջրի մեջ։ Նրան օգնում է լողավազանից դուրս գալ անվտանգության աշխատակիցներից մեկը, իսկ մրցույթի մյուս մասնակիցները աղջկան ծափահարում են՝ քաջալերելու համար։ Պիլարը շարունակել է մասնակցությունը մրցույթին։ Նա ներկայացնում է Կասերես նահանգը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր