5062 դիտում
17:15 04-07-2019
Հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է լուսանկար, որտեղ Օշական գյուղում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան կա տեղադրված:
Այդ առիթով տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար:
Այն տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4300 դիտում
11:08 05-09-2021
«Ռաբիս երաժշտությունը հուշարձանի հարակից տարածքի օբյեկտից է հնչել». Պահպանության ծառայություն ՊՈԱԿ. aravot.am
Այս բաժնից
1207 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4678 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած