Կավալենկո Շահգալդյանը արտագաղթում է Գերմանիա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:
Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կավալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:
Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]