Արտաշատի փոխքաղաքապետն արտագաղթում է Գերմանիա․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: Մեզ հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:
Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տևական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, և ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]