211652_close_icon
views-count18288 դիտում article-date 21:54 26-09-2017

Քաղաքացին պնդում է, որ «Արս Ավիա» ընկերության անփութության հետևանքով վնաս է կրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել իր ընթերցողից, որը ներկայացնում ենք ստորև. «Բարև Ձեզ: Ես Տաթևիկ Մինասյանն եմ: 2017 թվականի հուլիսի 6 ին «Արս Ավիա» ՍՊԸ-ով ուղարկեցի 18 կտոր ճամպրուկ Երևանից Մոսկվա: 17 կտորը հասել է, 1 կտոր չի հասել տեղ: Գրեցի նամակ «Արս Ավիա»-ին, որը մնաց անպատասխան: Ընկերուհիս Երևանում հանդիպեց տնօրենին՝ Արթուր Գրիքորյանին, որը անգամ վատ չզգաց, մեկնաբանեց, որ հնարավոր է՝ կորել է և կփորձենք մի բան անել, փոխանցեց ոմն Հմայակի հեռախոսահամար, որը իր աշխատողն է: Հմայակն էլ իր հերթին Աէրոֆլոտի տեղը ցույց տվեց, արդարանալով, որ իրենք են ուղարկել: Աէրոֆլոտի Ամիրյանի մասնաճյուղի տնօրենը ասաց, որ ինքը պատվիրատուի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի, ոչնչով օգնել չի կարող և ուղարկեց «Արս Ավիա» ՍՊԸ: Այս անգամ զանգի միջոցով Ա. Գրիքորյանը անպատասխանատու մեկնաբանեց. «Դե, հիմա ինչ անենք, ես ո՞ր մեկին պատասխան տամ»: Եթե նման բիզնեսով են զբաղվում, ապա պետք է Ա կետից Բ կետ պատասխանատու լինեն ամեն ինչին, ես շատ կարևոր իրեր ունեի այդ ճամպրուկի մեջ և հետո վճարել եմ, վստահելով, որ տեղ կհասնի: Սակայն նրանք անգամ փոխհատուցում չեն ուզում տալ, իսկ նամակում գրել էի ինչ աժեքի իրեր կային: Կից ներկայացնում եմ փաստաթղթեր և լուսանկարներ: Կանխավ շնորհակալություն» [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր