8487 դիտում
19:05 26-09-2017
Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի․ Սվիտալսկի
«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա»,- այսօր Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին անդրադառնալով, Սվիտալսկին շեշտեց, որ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Սվիտալսկին անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ:
«Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին, նշելով, որ չեն ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի:
Քննարկման կազմակերպիչ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամռանն անցկացված հարցման տվյալներով հայ հասարակության մեծ մասը դրական է տրամադրված Եվրամիության հետ գործակցության խորացմանը:
Նմանատիպ նյութեր
4180 դիտում
22:55 20-04-2019
Դավիթ Բաբայան. Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
4810 դիտում
13:22 11-02-2018
Մենք չենք ընդունի մեր սահմանների մոտ իրանական զորքի առկայությունը. Իսրայելի հետախուզության նախարար
Այս բաժնից
679 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
637 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
694 դիտում
15:45 18-01-2025
Այն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան