3306 դիտում
21:29 26-09-2017
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում սեպտեմբերի 27-ին կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում քննարկվելու են Միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների իրականացման արդյունքները, հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր կոնցեպցիայի մշակման ընթացքը, ինչպես նաև կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ձևավորման համաձայնագրին միացած ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցության ուղղություններին և շրջանակներին առնչվող հարցեր: Նախատեսվում է նաև Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը և 2018թ. գործունեության պլանի հաստատումը:
Արթուր Դավթյանն այցի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:
ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն:
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
18:44 02-06-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
760 դիտում
11:19 15-06-2022
Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Այս բաժնից
583 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1129 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
562 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին