Վրացական բանտերից մեկում 1000 կալանավոր հացադուլ է սկսել
Քութաիսիի Գեղութի բանտի շուրջ 1000 բանտարկյալներ այսօր առավոտվանից հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն, կալանավորների հացադուլը կապված է կալանավորների նկատմամբ բանտի աշխատակիցների ցուցաբերած դաժան վերաբերմունքի հետ:
Միևնույն ժամանակ Վրաստանի Պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ հացադուլը կազմակերպել են նշված բանտում գտնվող «քրեական աշխարհի ներկայացուցիչները»:
«Սա քրեական հեղինակությունների կազմակերպածն է»,-նշել է Սոզարին՝ հավելելով, որ ձեռնարկվելիք հացադուլի մասին իրեն դեռ օրեր առաջ են զգուշացրել: Նախարարը նշել է, որ այդ կապակցությամբ ինքը նույնիսկ նամակ է հղել մարդու իրավունքների պաշտպան Ուչե Նանուաշվիլիին:
«Կալանավորների հենց այդ խմբի դեմ են վերջերս միջոցառումներ ձեռնարկվել, որոնք ուղղված էին նրանց արտոնյալ վիճակը բանտում բացառելուն։ Այդ միջոցառումները նրանց դուր չի գալիս, և նրանք մյուս բանտարկյալներին հացադուլի են դրդել»,-ասել է Սուբարին։