211652_close_icon
views-count163310 դիտում article-date 22:29 25-09-2017

Կրակոցներ Երևանում. «Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց հնչել են կրակոցներ. դեպքի վայր են ժամանել շրջանի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս» Որսորդական զենքեր և պարագաներ ընկերության դիմաց կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ ատրճանակից կրակված պարկուճներ, ինչպես նաև «Պրիորա» մակնիշի 30 GG 002 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 LG 023 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 DM 296 համարանիշի, «Հյունդաի Սոնատա» մակնիշի 02 QQ 200 համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 02 VA 101 համարանիշի, «Հոնդա» մակնիշի 35 DM 973 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր