Հնդկաստանում 8 մարդ է զոհվել ստորգետնյա գործարանի հրդեհի պատճառով
Հնդկաստանի Ջարխանդ նահանգում ստորգետնյա գործարանի հրդեհի պատճառով առնվազն 8 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` կա նաև 25 վիրավոր: Միջադեպը տեղի է ունեցել Կումարդուբի գյուղի տներից մեկում, որտեղ տեղի բնակիչներն անօրինական արտադրամաս են բացել և պահել հրավառության համար անհրաժեշտ նյութեր:
Հրդեհի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է: Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում: Հնարավոր է, որ փլատակների տակ դեռևս մարդիկ մնացած լինեն: